Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Կենտրոն վարչական շրջանը, Էրեբունի, Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն  շրջաններն ընդգրկող մայրաքաղաքի կենտրոնական ընտրատարածքում առաջադրելու որոշումը դեռեւս վերջնական չէ, բայց դա միանգամայն հնարավոր է: Այս մասին փետրվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, որի անդամ է նաեւ Փաշինյանը: Ինքը Սիմոնյանը միանշանակ իր թեկնածությունը կառաջադրի նույն ընտրատարածքում:

Հիշեցնենք, որ «Ելք» ընդդիմադիր դաշինքի (որի մեջ է մտնում նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը) համամասնական ընտրացուցակի առաջին եռյակը կորոշվի վաղը՝ փետրվարի 14-ին: