Ճապոնացի գիտնականները իրենց առջեւ նպատակ էին դնել պարզել, ունեն արդյո՞ք կենդանիները արդարության զգացում։ Ուսումնասիրությունների համար ընտվել էին շները եւ կապուցին տեսակի կապիկները, քանի որ նրանք ապրում են բարդ սոցիալական խմբերով։ Դե իսկ շները էվոլյուցիայի հազարավոր տարիների ընթացքում սովորել են արբերակել մադու բոլոր զգացմունքները, հաղորդում է Oane–ը։
Կենդանիների մոտ արդարության զգացումի բացահայտումը տեղի էր ունենում հստակ դերեր ունեցող մի քանի մարդու մասնակցությամբ։ Նրանց մեկը որեւէ իր էր խնդրում, մյուսը կանխված իրավիճակից, տալիս էր այդ իրը կամ պահում իր մոտ։ Իսկ երրորդ մասնակիցը ոչինչ չէր ձեռնարկում։ Այնուհետեւ երեք մասնակիցներն էլ կենդանիներին քաղցրավենիք էին առաջարկում իրենց ձեռքից։
Փորձը ցույց տվեց, որ կենդանիները կտրականապես հրաժարվում էին վերցնել քաղցրը «ագահ» մասնակցից, իսկ եթե նա տալիս էր իրը մյուս մասնակցին, ապա կենդանիները հավասարապես օգտվում էին բոլոր երեք մասնակիցների առաջարկած քաղցրավենիքից։
Այսպիսով, գիտնականները պարզել են, որ առնվազն շներն ու կապիկ–կապուցինների մոտ կա արդարության զգացում։




























