Բնապահպանների միջազգային աշխատակազմը հաշվել է, թե քանի կաթնասուն եւ թռչուն է ամենաշատը տուժել կլիմայի գլոբալ փոփոխությունից, որտեղ գլխավոր դերը պատկանում է մարդածին գործոնին, գրում է Nature Climate Change պարբերականը։
Ըստ մասնագետների՝ ներկայումս կաթնասունների ցամաքային, չթռչող տեսակի 47 տոկոսը (873 անհետացող տեսակից) եւ թռչունների 23.4 տոկոսը (1272 անհետացողներից) արդեն իսկ տուժել են կլիմայի գլոբալ փոփոխությունից։
Հիմնականում այդ կենդանիները բնակվում են Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում։
Մասնագետները կոչ են անուն քաղաքական գործիչներին եւ գործարարներին ուշադրություն դարձնել կենսաբազմազանությանն ու դրա նվազեցման դեմ միջոցներ ձեռնարկել։




























