Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը պնդում է, որ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի՝ փետրվարի 14-ին արած հայտարարությունն այն մասին, թե ինչու են ՍԴՀԿ-ի հետ բանակցությունները դադարեցվում, ՎՍԴՀԿ-ի մասին է, որը չի կարելի համար քաղաքական կառույց: Այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նարեկ Գալստյանն անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հետ բանակցությունների դադարեցման վերաբերյալ Իվետա Տոնոյանի հայտարարությանը ասաց, որ իրենց կուսակցությունը ոչ մի կապ չունի Վերակազմյալ ՍՀԴԿ «ֆեյք» կառույցի հետ:

«Նա խոսել է Վերակազմավորված սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության մասին, որը ֆեյք քաղաքական կառույց է եւ երբեք չի եղել քաղաքական կառույց: Դա մեզ հետ որեւէ կապ չունի»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը պարզաբանել էր, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը դադարեցնում համագործակցությունը ՍԴՀԿ-ի հետ՝ նշելով, որ առկա են ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ հակասություններն ու հանրային ու քաղաքական ոչ միարժեք ընկալումներ, այդ պատճառով Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում դաշինքային համագործակցությունը Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) հետ: