ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը այսօր՝ փետրվարի 15-ին, ներկայացնում են ՀՅԴ համապետական եւ տարածքային ցուցակները:
Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների, ՀՅԴ-ի ցուցակի առաջին համարները հենց իրենք են լինելու: Ցուցակի առաջին տասնյակում տեղ են զբաղեցնելու ՀՅԴ նախարարները։ ՀՅԴ ցուցակում կլինեն նաեւ բավականին մեծ թվով անկուսակցականներ, բժիշկներ, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։



























