ՀՅԴ-ի նախընտրական կարգախոսն է՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան»: Փետրվարի 15-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ՀՅԴ-ի համար չափազանց կարեւոր են՝ մեկնարկած գործընթացի համատեսքտում:
«Ընտրությունները կարեւոր խթան են լինելու՝ ուղղված սկսած գործն ավարտին հասցնելուն: Դժգոհությունն անվերջ կլինի, եթե մենք այդ դժգոհության պատճառները չվերացնենք: «Նոր սկիզբ» ասելով մենք նկատի ունենք այն, որ մենք նոր որակի իշխանություն ենք ունենալու, որը կկարողանա լուծել կուտակված բոլոր խնդիրները»,- ընդգծեց Ռուստամյանը՝ կրկին նշելով կառավարման խորհրդարանական մոդելին երկրի անցման կարեւորությունը:



























