Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու նպատակով փետրվարի 21-22-ին կայցելի Ռուսաստան: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այցը կդառնա ռուս-հայկական հագեցած երկխոսության շարունակությունը՝ ուղղված քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը»,- նշել է դիվանագետը:
«Բանակցությունների ընթացքում ծրագրվել է քննարկել երկկողմ համագործակցության հրատապ հարցեր եւ արտաքին քաղաքականության ընթացիկ թեմաներ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման: Հատուկ ուշադրություն կդարձվի ընդհանուր ինտեգրացիոն միությունների եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խնդիրներին»,- ընդգծել է Զախարովան:



























