Ներկայիս ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան իրական չէ, քանի որ ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է կազմում նաեւ առանց մեզ։ Այս մասին փետրվարի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կսկսեն գործել Սահմանադրության նոր խմբագրության դրույթները, կոալիցիաներն իրական կդառնան։ Խոսելով արդեն ընտրություններից հետո հնարավոր կոալիցիաների ձեւավորման մասին՝ Ռուստամյանը նշել է. «Բացառված չէ, որ ընտրություններից հետո 2-3 քաղաքական ուժեր կմիանան եւ կոալիցիա կազմեն»։