ՀՅԴ-ի համագործակցությունը ինչպես Հայաստանի հանրապետական կուսակցության, այնպես էլ այլ քաղաքական ուժերի հետ, կախված կլինի ընտրությունների արդյունքից։ Այս մասին փետրվարի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ ՀՅԴ եւ ՀՀԿ քաղաքական համաձայնագիրն անժամկետ է։ «Սական ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության շարունակությունը, կախված կլինի ընտրությունների արդյունքներից։ Կլինի մանդատների բաշխում, կտեսնենք քաղաքական դասդասումը եւ կքննարկենք այդ հարցերը»,-նշել է Վարդանյանը։