ViralHog-ի YouTube-ի ալիքում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերված է ութոտնուկի եւ ծովախեցգետնի պայքարը: Ըստ Lenta-ի՝ նրանց նկատել են քալիֆորնիական Մոնթերեյ քաղաքի ափերին:
Ութոտնուկը մի քանի անգամ հարձակվում է ծովախեցգետնի վրա, որը փորձում է փախչել թշնամուց: Սակայն ութոտնուկին անսպասելիորեն բռնում է փոկն ու խժռում ավարը:




























