Հռոմեական կայրության ժամանակներին պատկանող հնամենի քաղաքը հայտնաբերվել է Իսպանիայի Դրիեբես շրջանում, հաղորդում է EFE գործակալությունը։
Կարակա քաղաքը հաջողվել հայտնաբերել գեոռադարի միջոցով։ Մասնագետների խոսքով՝ այն շատ լավ վիճակում է պահպանվել՝ այնտեղ կան փողոցներ, բաղնիքներ, տաճարներ ու տներ։
Այն, որ այդ հատվածում հռոմեական քաղաք է գտնվում, ենթադրվում էր վաղուց, սակայն հստակ տեղը պարզել հնարավոր չէր լինում։
Համարվում է, որ քաղաքը գոյություն է ունեցել մթա IV հազարամյակից մինչեւ մթ II հազարամյակ:
Քաղաքի որոնման աշխատանքները սկսվել են մի քանի ամիս առաջ։ «Գեոռադարի միջոցով ընդամենը մեկ հեկտար ուսումնասիրելով՝ մենք կարողացել ենք շատ կարեւոր բացահայտումներ անել», -ասել է հետազոտական խմբի ղեկավար Խավյեր Ֆերնանդեսը։




























