Պերուական Ամազոնում ուսանողը անհայտ օբյեկտ է գտել, որը միջատի բոժոժի է նման: Գիտնականները մինչեւ հիմա չեն կարողանում հաստատել, թե դա ինչ է, փոխանցում է Svopi-ն:
Այն բաց գույն ունի եւ փոքրիկ շիվի է նման, որը փաթաթված է մոտ 2 սմ հաստությամբ թելով:
Գտածոն հայտնաբերած տղան նախ կարծել է, թե այն ուտիճի սառած բոժոժ է: Նա այն լուսանկարել է եւ համացանում տեղադրել՝ խնդրելով գիտնականների օգնությունը:
Մակգիլի համալսարանի հնագետ Քրիս Բադլը իր բոլոր գործընկերների կողմից հայտարարել է, որ այս օբյեկտի ծագումն անհայտ է: Ենթադրվում է, որ այն ուտիճի կամ եզակի սնկի բոժոժի սխալ ձեւավորման հետեւանք է:




























