Սուդանում մումիաներով դամբարան է հայտնաբերվել: Հուղարկավորության մեկ վայրում հնագետները 7 մումիա են գտել, որոնք, ըստ նրանց, 900 տարեկան են: Այս մասին հայտնում է Oane-ը:
Դամբարանը հայտնաբերվել եւ պեղվել է 1993 թվականին, սակայն գերեզմանը ոչ ոք չի համարձակվել բացել: Այժմ հայտնաբերվել է մոտ 40 տարեկան տղամարդկանց 7 մումիացված մարմին, որոնք փաթաթված էին վուշե գործվածքով, իսկ մարինների վրա խաչեր են եղել:
Դամբարանի պատերին հնագույն գրառումներ կան, որոնց վերծանմամբ զբաղվում են լեզվաբանները: Դրանք սպիտակ պատերի վրա կատարել են սեւ ներկով, որի կազմը դեռ բացահայտված չէ: Նախնական տեղեկություններով՝ դրանք աղոթքի տեքստեր են եւ հունարեն Աստվածաշնչից հատվածներ:
Հետազոտողները կարծում են, որ դամբարանում հուղարկավորվել է արքեպիսկոպոս Գեորգիոսը, որն այն տարիների քարոզիչներից ամենապատվելին է համարվել: Նրա մահը արձանագրվել է դամբարանի պատերից մեկի վրա: Որոշ աղբյուրների համաձայն՝ նա մահացել է 1113 թվականին՝ 82 տարեկանում:




























