Կիպրոսում 2005 թվականին կորած 20-ամյա բրիտանացի Սթիվեն Կուկի մասունքները գտել են Մալիա գյուղի հին ջրհորի մեջ: Այս մասին հայտնում է հունական Lifo պարբերականը:

Կմախքը փետրվարի 16-ին հայտնաբերել են տեղացիները, որոնք պետք է ջրհորը մաքրեին: Կողքին գտել են նրա կաշվե գոտին եւ խցիկը: Գենետիկ փորձաքննությամբ հաստատվել է, որ աճյունը բրիտանացուն է պատկանում:

Նրա մահվան հանգամանքները պարզվում են:

Կուկն անհետացել է 2005-ի սեպտեմբերի 1-ին Մալիայում՝ իր արձակուրդի առաջին օրը: Այդ ժամանակից ի վեր նրա որոնումները չեն դադարեցվել: