Բրազիլացի հռչակավոր ֆուտբոլիստ Պելեի որդին՝ Էդսոն Չոլբի Նասիմենտուն, որը հայտնի է նաեւ Էնդինյո անունով, հանձնվել է Բրազիլիայի իշխանություններին, որոնք նրա պատժաչափը պակասեցրել են, փոխանցում է BBC-ն:

Էնդինյոն այս քայլին է գնացել, երբ Սան Պաոլոյի դատարանը կրճատել է ապօրինի թմրավաճառքից ստացված փողերի լվացման համար նրա պատժաչափը:

90-ական թվականներին Էնդինյոն եղել է «Սանտոս» ակումբի դարպասապահը, որի կազմում նախկինում խաղացել է Պելեն:

Էնդինյոն խոստովանել է, որ թմրակախվածությամբ է տառապում: Նա, սակայն, ժխտում է իրեն առաջադրված մեղադրանքները: Նրա հռչակավոր հայրը դատաքննության վերաբերյալ մեկնաբանություններ չի տվել:

2014 թվականին Էնդինյոն դատապարտվել էր 33 տարվա ազատազրման: