Երեխաների առակայությունը ինչպես մեծ ուրախություն է պատճառում, այնպես էլ մեծ թվով խնդիրներ է ստեղծում: Դրանցից մեկը քնի պակասն է: Սակայն Ամերիկյան նյարդաբանության ակադեմիայի անցկացրած հետազոտությամբ պարզվել է, դա վերաբերում է հիմնականում կանանց: Տղամարդիկ, որպես կանոն, հանգիստ են քնում, փոխանցում է Planet-today-ը:
Կանայք ոչ միայն գիշերը քիչ են քնում, այլեւ օրվա ընթացքում իրենց հոգնած են զգում: Փորձի ընթացքում հեռախոսով հարցում է անցկացվել 5805 մարդկանց շրջանում, որից 2908-ը 45 տարեկան եւ ավելի երիտասարդ կանայք էին:
Միակ գործոնը, որն ազդել է նրանց քնի վրա, երեխաներն են: Գիտնականները պարզել են, որ մյուս գործոնները՝ տարիքը, ռասան, կրթությունը, ընտանեկան դրությունը, եկամուտը, մարմնի զանգվածի ինդեքսը, սպորտով զբաղվելը, աշխատանք ունենալը եւ խռմփոցը բացարձակպես ոչ մի նշանակություն չունեն:
Երեխաներ ունեցող կանանց 48 տոկոսը հայտնել է, որ նվազագույնը 7 ժամ է քնում, մինչդեռ երեխաներ չունեցող կանանց շրջանում այս ցուցանիշը 62 տոկոս է կազմել: Առաջին խմբի կանայք ամսվա մեջ 14 օր իրենց հոգնած են զգում, իսկ երեխա չունեցող կանայք՝ 11 օր: Սակայն քնելն առողջության համար շատ կարեւոր է, ուստի պետք է օրվա ռեժիմն այնպես կառուցել, որ ժամանակը բավականացնի նաեւ քնելուն:




























