Հիմա Երկրի ֆաունայի յուրաքանչյուր հինգերորդ տեսակին անհետացում է սպառնում, 80 տարի հետո դրանց քանակը կնվազի 2․5 անգամ։ Ֆաունայի տեսակների կեսը մինչեւ 21-րդ դարի վերջ կանհետանա Երկրի երեսից։ Նման ենթադրություն են հայտնել գիտնականները, փոխանցում է Informing–ը։
Այդ խնդիրը քննարկվելու է Վատիկանում մոտ օրերս կայանալիք համաժողովում։
Վատիկանում աշխարհի բոլոր ծայրերից հավաքվելու են կենսաբաններ, բնապահպաններ ու տնտեսագետներ։ Նրանք կփորձեն փրկել Երկրի բիոսֆերան։ Կենդանիներին սպառնացող խնդիրը մարդակերտ է, այսինքն դրա համար մարդկությունն է մեղավոր, ասում են գիտնականները։ Օրինակ են բերում բենգալյան վագրերին ու սեւ ռնգեղջյուրներին, որոնց անխնա վերացնում են որսագողերը։
Գիտնականներին հատկապես հուզում է այն կենդանիների անհետացումը, որոնք վերականգնում են հողը, վերացնելով վնասատուներին։
Գալիք համաժողով համար որպես անցկացման վայր Վատիկանի ընտրությունը պատահական չէ, քանի որ Հռոմի պապը բնապահպանության խնդիրները համարում է կենսական մարդկության համար։ Շեշտում են, որ գիտությունն ու եկեղեցին համակարրծիք են, որ Երկիրը պահպանել է պետք։




























