Ռուսական խանութներում վաճառվող շոկոլադի գրեթե 25 տոկոսը «շոկոլադային արտադրանք» կարգի մեջ է մտնում, քանի որ պարունակում է կակաոյի յուղի ավելի էժան համարժեքներ: Նման եզրակացության են հանգել «Ռոսկաչեստվո»-ի մասնագետները, հաղորդում է Lenta-ն:
Ստուգվել է անդրազգային եւ ռուսական առեւտրային մակնիշի կաթնային շոկոլադի 37 նմուշ: Ուսումնասիրությունը կատարվել է որակի եւ անվտանգության ավելի քան 40 ցուցանիշով:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ խանութներում վաճառվում է ինչպես բարձրորակ բնական շոկոլադ, այնպես էլ էժանագին նմանակ: Օրենսդրությամբ թույլատրվում է կաթնային շոկոլադը պատրաստել համարժեքների օգտագործմամբ եւ նույնիսկ կակաոյի յուղի փոխարինիչներով, կաթնային ճարպը բուսականով փոխարինելով: Ըստ որում՝ դրանց հավելումը կարգավորվում է միայն կամավոր պետական ստանդարտով:
Բարձորակ կաթնային շոկոլադի համար «Ռոսկաչեստվո»-ն խիստ պահանջներ է սահմանել: Պետական որակի նշանի հավակնորդը պարտադիր պետք է պատրաստվի բնական հումքից եւ բուսական ճարպեր, կակաոյի յուղի փոխարինիչներ, գունանյութեր, համի ուժեղացուցիչներ եւ կոնսերվանտներ չպետք է պարունակի:
Այս պահանջներին համապատասխանել 21 նմուշ:




























