Պաղեստինի բնակչուհին, որը 69 երեխա է լույս աշխարհ բերել, մահացել է 40 տարեկանում։ Այս մասին հայտնում է Al Arabiya–ն։
Նշվում է, որ փետրվարի 26–ին կնոջ մահվան մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել է նրա ամուսինը։ Մահվան հանգամանքների մասին չի հաղորդվում։ Մահացած պաղեստինուհին աշխարհի ամենապտղաբեր կինն էր, սակայն նրա ռեկորդը պաշտոնապես չի հաստատվել։
Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ պատմությանը հայտնի ամենապտղաբեր զույգն է եղել ռուս գեղջուկ Ֆյոդոր Վասիլեւի կինը (Իվանովոյի մարզից), որը 18–րդ դարում նույնպես 69 երեխա էր ունեցել։




























