Վեսթ Բրոմվիչից էլ գարջուրը համտեսողների բարեգործական ակումբի անդամները ուրբաթ այցելել են 20-հազարերորդ փաբը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրանց փաբ-քրուլինգը, Բրիտանիայում այսպես են անվանում երեկույթները, որոնց իմաստը մի գարեջրատնից մյուսն այցելելն է (բառացի թարգմանությամբ՝ սողալը), 1984 թվականից ի վեր շարունակվում է արդեն 30 տարի:
Այս ընթացքում հաջողվել է բարեգործության համար 24 հազար ֆունտ (գրեթե 30 հազար դոլար) հավաքել:
Հիմնադիրներից մեկը՝ Փիթեր Հիլը, բազմամյա գարեջրային ոդիսականի ընթացքում խմել է 46 հազար 632 պինտա՝ հավասար է 0,56 լիտրին:
«Անցած մայիսին մենք 19 հազարի հասանք, եւ ես ստիպված էի իմ թոշակի զգալի մասը հատկացնել 20 հազարին հասնելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ այսօր շատ հուզիչ պահ է, քանի որ հենց նրա հայրն էր ցանկանում հասնել 20 հազարի նիշին, իսկ վաղը նրա տարեդարձի օրն է:
Փիթեր Հիլի հայրը նույնպես եղել է ակումբի հիմնադիրներից մեկը:
1984 թվականից գարեջրի սիրահարների խումբը որոշել է այցելել Անգլիայի, Ուելսի եւ Շոտլանդիայի բոլոր կոմսությունների փաբերը, ինչով վաստակել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու իրավունքը:




























