Երբեմն այնպես է պատահում, որ ինչ-որ մեկը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է հայտնվում եւ կյանքից շատ բան է ստանում՝ չնայած ունակությունների պակասին: Իսկ ոմանք էլ կարող են ամբողջ կյանքում ջանասիրաբար սովորել, ինչ-որ գործում կատարելության հասնել, բայց այդպես էլ համարժեք արդյունքի չհասնել:
Ալբերտի համալսարանի գիտնականների խոսքով՝ երկրորդ դեպքում հուսահատվել պետք չէ: Այս մասին գրում է Planet-today-ը:
Սա գործնականում հաստատվել է: Մասնագետները DeepStack անվանումով արհեստական ինտելեկտի համակարգ են մշակել, որը կարողացել է պոկերում հաղթել 11 պրոֆեսիոնալ խաղացողի: Սա իսկապես տպավորիչ է, քանի որ պոկերը ոչ լիարժեք տեղեկատվությամբ խաղի հրաշալի օրինակ է, ի տարբերություն, ասենք, շախմատի:
Չնայած մեծ քանակությամբ մարդկանց գործոններին՝ հրաշալի ծրագրված արհեստական ինտելեկտը կարողացել է գերազանցել մարդկանց: Իսկ սա նշանակում է, որ ունակություններն ավելի մեծ դեր են խաղում, քան կարող է թվալ:




























