Մասաչուսեթսի եւ Քորոլադոյի համալսարանների գիտնականներն ուսումնասիրել են ԱՄՆ-ում 20 տարիների ընթացքում (1992-2012) տեղի ունեցած անտառային հրդեհները: Նրանք կարծիքով, կայծակից հրդեհի առաջումը կազմում է 16 տոկոս, մնացած դեպքերում անտառային հրդեհների առաջացման պատճառը կրակի հետ անզգույշ վարվելն է, հաղորդում է Svopi-ն:

Վերլուծությունների արդյունքները հրապարակված են ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի աշխատանքների հավաքածուում: Գիտնականների տվյալներով, հրդեհների 80 տոկոսը բաժին է ընկնում մարդու գործողություններին:

Գիտնականները նշում են, որ մեկ օրում հրդեհների թվով առաջատարը հուլիսի 4-ն է՝ ԱՄՆ անկախության օրը: Այդ օրը բազմաթիվ հրավառություններ են տեղի ունենում, ինչն էլ հրդեհների պատճառ է դառնում: