Ֆրանսիայում տարրական դպրոցի ուսուցչին ազատել են աշխատանքից, քանի որ վերջինս դասի ժամանակ երեխաների համար Աստվածաշնչից հատվածներ է կարդացել։ Նման պարապմունքներին դեմ են հանդես եկել ծնողները, իսկ ուսումնական հաստատության տնօրենը դա համարել է երկրի աշխարհիկության սկզբունքների խախտում, հաղորդում է Life–ը։

Իմանալով, որ կենտրոնական Ֆրանսիայում գտնվող Մալիկորն համայնքի դպրոցի տարրական դպրոցի ուսուցիչն իր դասաժամերին Սուրբ գրքից հատվածներ է ընթերցում՝ ծնողները դպրոցի տնօրենին անանուն բողոք են գրել։ Դպրոցի տնօրենը մանկավարժի գործողությունները Ֆրանսիայի աշխարհիկության քաղաքականության խախտում է համարել, եւ տղամարդը հեռացվել է աշխատանքից։

Այժմ ուսուցչի հեռացման գործին առնչվող պաշտոնատար անձինք մեղադրվում են մանկավարժի նկատմամբ անարդարացի կտրուկ միջոցներ կիրառելու մեջ։