Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ միջադեպի մանրամասներ են հայտնի դառնում։

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ Լոնդոնի Վեսթմինիստրյան կամրջի վրա ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ։ 

Սքոթլանդ Յարդում հայտարարել են, որ հարձակվում է դիտարվում է որպես ահաբեկչական միջադեպ, քանի դեռ այլ հանգամանքներ հայտնի չեն դարձել։

Հայտնի է դարձել, որ բրիտանական խորհրդարանի մոտ դանակով մեկ ոստիկան է վիրավորվել։ Հարձակվողին ոստիկանները գնդակահարել են։