Բրիտանական խորհրդարանի շենքից մարդկանց տարհանումը դադարեցվել է, քանի որ մեքենայում, որը կարող էր օգտագործվել շենքի մոտ գտնվող մարդկանց վրա հարձակման նպատակով, կասկածելի փաթեթ են հայտնաբերել: Խորհրդարանի մոտ սակրավորներ են աշխատում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Միաժամանակ, բրիտանական լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, հաղորդում են առնվազն 10 տուժածի մասին: Ներկայում պաշտոնապես հաստատվել է մեկ կնոջ մահը: Հիվանդանոցներում չեն կարողանում նշել վիրավորների հստակ թիվը:

Բուքինգեմյան պալատի մոտ անվտանգությունը խստացվել է. բրիտանական միապետների պաշտոնական նստավայրի դարպասները փակ են: