Լոնդոնում ուժեղացնում են անվտանգության միջոցառումները։ Մասնավորապես, բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ, փակվել են Լոնդոնի կենտրոնի բոլոր կամուրջները։ Ուժեղացվել է Բուքինհեմյան պալատի, նաեւ Դաունինգ սթրիթի հսկողությունը։ Հայտնում են, որ խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ վարչապետ Թերեզա Մեյը շենքում է գտնվել, սակայն նրան արագ տարհանել են։ Հիմա նա Դաունինգ սթրիթում է։
Այս գիշեր Լոնդոնի փողոցներում անվտանգությանը կհետեւեն ոստիկանության պարեկախմբերը։
BBC-ի փոխանցմամբ Սուրբ Ֆոմայի հիվանդանոցից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել մոտ 10 մարդ, որոնք տուժել էին խորհրդարանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով։




























