Գիտնականները մեթոդ են ստեղծել, որը թույլ է տալիս լիմոնադի տեսքը եւ համը փոխանցել համացանցի միջոցով: Դրա համար նրանք կիրառել են գունային եւ թթվային հաղորդիչներ: Կեղծ լիմոնադը փորձած կամավորները նշել են, որ ստացված «հեղուկը» քիչ էր թթու, սակայն իսկական ըմպելիք էր հշեցնում, փոխանցում է Oane-ը:
Որպեսզի համակարգչային խաղերում վիրտուալ աշխարհն իրականին էլ ավելի նմանվի, մինչեւ հիմա միայն մի բան էր պակասում՝ համային զգացողությունը: Հիմա գիտնականները մեթոդ են ստեղծել, որը թույլ է տալիս համացանցի միջոցով փոխանցել լիմոնադի տեսքը եւ համը: Ըմպելիքի նման հատկությունները ստանալու համար նրանք կիրառել են գունային եւ թթվային հաղորդիչներ:
Այս նպատակով նրանք ջրով մերսիչի մեջ են մոնտաժել էլեկտրոդներ եւ լուսադիոդներ ռեցեպտորների խթանման համար: Դրանք ճշգրիտ վերարտադրել են լիմոնադի թթու համը, իսկ մյուսները՝ գույնը: Հայտնագործողների խոսքով՝ հերթական քայլով կստեղծեն կոկտեյլ, որը կնմանակի ըմպելիքի հոտը:




























