Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում գտնվող Քվինսլենդի համալսարանի գիտնականները հայտնել են հայտնի դինոզավրերից ամենամեծի հետքի հայտնաբերման մասին։ Նրա ոտնատակի հետքն ունի 1,75 մետր երկարություն, հաղորդում է Inquisitr-ը։

Գիտնականների խոսքով՝ Բրումից 40 կմ հյուսիս ընկած տարածքում հայտնաբերված հետքը թողել է զաուրոպոդներին (Sauropoda) պատկանող մողեսը։ Այս խումբն իր մեջ ներառում է չորքոտանի դինոզավրերին, որոնք հայտնի են երկար պարանոցներով ու հսկայական չափսերով։

Մասնագետները հայտնաբերել են նաեւ 20 այլ հետքեր, որոնք պատկանում են այլ մողեսների։