Բելգիական Ֆլանդրիա ռեգիոնում բնակվող հրեաներին ու մուսուլմանները քննադատել են այն օրինագիծը, որը արգելում է սպանել կենդանիներին առանց նրանց նախապես էլեկտրական հոսանքով խլացնելու, հայտնում է Reuters-ը ։

Օրինագիծը խորհրդարան է ներկայացվել տեղի բնապահպանների ու աջ կուսակցությունների առաջարկով։ Նրանց կարծիքով մորթի ավանդական միջոցների դեպքում անասունը ավելորդ տառապանքներ է զգում։ Բնապահպաններին աջակցել է նաեւ Կենդանիների իրավունքների պաշտպանության ռեգիոնալ նախարարությունը։ «Առանց խլացման սպանությունը քարեդարյա միջոց է,- ասել է նախարար Բեն Վեյթսը,- Մենք ապրում ենք քաղաքակիրթ հասարակությունում ու մեր պարտականությունն է խուսափել կենդանիներին ավելորդ տառապանքներ պատճառելուց, եթե դա հնարավոր է»։

Ըստ հարցումների՝ Ֆլանդիայի բնակիչների մեծ մասն աջակցել է այդ օրինագիծը։ Միաժամանակ տեղի մուսուլմանական ու հրեական համայնքները դեմ են դրան։ Նրանք պնդում են, որ նախապես խլացնելուց հետո մորթը հակասում է հուդդայականության ու իսլամի դրույթներին ու անհնար է դարձնում մորթված կենդանու մսից հալալ սնունդ պատրաստելը։

Մոտ ժամանակներս նույնատիպ օրինագծեր են ներկայացվելու նաեւ Բելգիայի մյուս ռեգիոնների խորհրդարաններին։ Անասունների մորթի այդ կանոնները արդեն գործում են Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում, ՆԻդեռլանդներում, Նոր Զելանդիայում ու Շվեյցարիայում։