Ֆրանսիացի նկարիչ ակցիոնիստ Աբրահամ Պուանշեվալը հավ է ձեւացել ու թուխս նստել հավկիթների վրա փարիզյան «Տոկիոյի պալատ» թանգարանում, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
«Մի խոսքով, ես հավ եմ դառնալու»,- բացատրել է իր ակցիան Պուանշեվալը։ Նրա խոսքով ինքն ուզում է հասկանակ, թե ինչ է զգում թուխս նստող թռչունը։ Նկարչի կարծիքով դա հասկանալու համար իրենից կպահանջվի 21-26 օր։
44-ամյա Պուանշեվալը այդ բեմադրությունն անվանել է «Ձու»։ Նա փակվել է թանգարանի ապակե վիվարիայում, փաթաթվել տաք ծածկոցով որպեսզի պահպանի մարմնի բարձր ջերմաստիճանը։ Թանգարանի այցելուները կկարողանան հետեւել, թե ինչպես է ֆրանսիացին թուխս նստել տասը ձվերի վրա, որոնք տեղադրված են աթոռի հատուկ խորության մեջ։




























