Չինացի հնագետները երկրի հյուսիս- արեւմուտքում գտել են հին բնակավայրի ավերակներ, հայտնում է «Սինհուան»։
Քաղաքի ավերակները Սինցզյան- Ույգուրյան ինքնավար շրջանում Լոբնոր չորացած լճի մոտակայքում են հայտնաբերվել։ Գիտարշավին մասնակցում էին Սինցզյանի հուշարձանների ու հնագիտության ինստիտուտի աշխատակիցները։ Հետազոտելով այն շիննյութերը, որոնցով կառուցված են եղել շենքերը, գիտնականները եզրակացրել են, որ քաղաքը հիմնվել է Ք․ հ 2-3 րդ դարերում։
Քաղաքը 57 կմ հեռավորության վրա է Լոուլան քաղաքից , որը 1900-ին է հայտնաբերվել։ Այն ուներ կլոր ձեւ, շառավիղը մոտ 300 մետր էր։ Ինստիտուտի աշխատակիցներից մեկը պատմել է, որ քաղաքը պարսպված է 2․2-2․7 մետր լայնության ու 2․5 մետր բարձրության պատով։
Քաղաքի մոտակայքում հայտնաբերվել են նաեւ գերեզմաններ, որտեղ գիտնականները գտել են պղնձե հայելիներ, սանրեր, ափսեներ ու նմանատիպ այլ առարկաներ, որոնք հին ժամանակներում թաղում էին հանգուցյալների հետ։
Լոուլան թագավարությունն ու օազիսը առաջին անգամ հիշատակվել են Ք․ա 2-րդ դարի պատմական աղբյուրներում։ Այդ ժամանակ թագավարությունը կարեւոր կետ էր Մեծ մետաքսի ճանապարհին։ Հետագայում թագավորությունը լքվել է անապատացման պատճառով, իսկ հիմա ամբողջ տարածքում միայն ավազ է։




























