Ավստրալիայի Վիկտորյա նահանգում կինը լուսանկարելիս է եղել իր երկամյա դստերը, երբ նկատել է, որ նրանից երկու մետր հեռավորությամբ սողում է թունավոր օձը, հաղորդում է Daily Mail-ը։

Բյանկա Դիքենսոնը նկատել է, որ իր դուստր Մոլիից ոչ շատ հեռու գտնվում է ցանցավոր շագանակայուն օձ։ Նկատելով սողունին՝ կինը տեղում «քար է կտրել», որպեսզի օձն ուշադրություն չդարձնի երեխային, ով եւս չէր շարժվում՝ կարծելով, թե իրեն լուսանկարում են։

Ավելի ուշ նայելով լուսանկարները՝ կինը տեսել է, որ այդ ամբողջ ընթացքում օձը երեխայի կողքին է եղել։