Մեծ Բրիտանիան ու Արեւմուտքի մյուս երկրները պարտվում են համացանցում ծայրահեղականության տարածման դեմ պայքարում, ենթադրում են գիտնականները, հայտնում է BBC-ն։
Digitalis ընկերության Կրոնի ու աշխարհքաղաքականության կենտրոնի փորձագետները հանգել են այն եզրակացության, որ ծայրահեղական կոնտենտը համացանցում ավելանում է։
Համացանցում ծայրահեղականության տարածման դեմ պայքարելու՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները փորձերը անդրադարձել են կոնտենտի ընդամենը 5 տոկոսին, որը վերլուծել են գիտնականները ։ Փորձագետների կարծիքով, նման նյութերի տարածման գործընթացը սկսվում է որոնման հարցումներից։
Կան նաեւ խայծեր՝ եթե դուք փնտրեք բառեր «կաֆիր» կամ «անհավատ» թեմաներով, ձեզ կառաջարկեն մեղմ կոնտենտ՝ առանց ակնհայտ բռնության։
Այդուհանդերձ՝ որոնման արդյունքները ձեզ կառաջարկեն նաեւ նյութեր ժողովրդավարական համակարգերի տապալման ու խայիֆայություն հաստատելու կոչերով, ասում են գիտնականները։
Այսպիսով ընթերցողի ուշադրությունը գրավում են ավելի ծայրահեղական կոնտենտի վրա ՝ այդ թվում ոչ մուսուլմաններին սպանելու կոչերի։
Փորձագետների կարծիքով մարդիկ արմատականանում են ոչ միայն սոցցանցերում, ինչպես առաջ էր համարվում, այլեւ համացանցում որոնման ժամանակ։
Ըստ հետազոտության, որը անցկացվել է 2016-ի մայիսին, ամսական աշխարհում միջինը կես միլիոն հարցում է կատարվում Google–ում, առանցքային բառերով, որոնք տանում են դեպի ծայրահեղական նյութեր։ Իսկ հիմա իրավիճակն ավելի է վատացել։
Մեծ Բրիտանիայում ոստիկանությունն ու ՆԳՆ-ն ստեղծել են համացանցային ահաբեկչության դեմ պայքարի բաժին։ Շաբաթական այն ոչնչացնում է միջինը 2 հազար նյութ, իսկ 2010-ից սկսած՝ ոչնչացվել է ավելի քան 250 հազար նյութ։




























