Լոս Անջելեսում հրապարակվել են այն հինգ ֆինալիստների անունները, որոնք կներկայացնեն «Դարպասներ դեպի փոքր Հայաստան» ինստալյացիայի նախագիծը, փոխանցում է Beverly Press-ը։
Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Միթչ Օ՝ Ֆարելը, Մշակույթի դեպարտամենտն ու ու փորձագիտական հանձնաժողովը հրապարակել են ֆինալիստների անունները՝ Atanian Art Center դիզայներական թիմը, որի անդամներ են Վլադիմիր Աթանյանը, Գոռ Աթանյանն ու Արմեն Ղազանչյանը, Իլան Ավերբուքը, Քլիֆ Գարտենը, Նարինե Միրզոյանի ու Հեզեր Ռոբերգի դիզայներական թիմն ու Հիթ Սաթոուն։
Օ՝Ֆարելի խոսքով այդ դարպասները կդառնան Փոքր Հայաստան համայնքի հպարտության առարկան։
Նախագծի բյուջեն կազմում է 3520 հազար դոլար ու պետք է փակի բոլոր ծախսերը, որոնք կապված են դարպասների նախագծման, պատրաստման ու տեղադրման հետ։
Նախագծի ֆինանսավորումն իրականացնում են Լոս Անջելեսի քաղաքային իշխանություններն ու Արվեստի զարգացման ու աջակցության հիմնադրամը։




























