Երբ Մեխիկոյի մետրոյում անսպասելիորեն հայտնվել են նոր նստատեղեր, դրանք միանգամից անվանել են անպարկեշտ, ստորացուցիչ ու նույնիսկ ամոթալի։ Բայց մտահղացման  ամբողջ իմաստը հենց դա է եղել, գրում է BBC –ն։

Այդ նստատեղերը նման են տղամարդու իրանի, իսկ հենց նստատեղի վրա արհեստական առնանդամ է։ Այդ նստատեղերի նպատակն է ուշադրություն գրավել հասարակական տրանսպորտում տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ սեռական բռնության խնդրին։

Իսկ նստատեղի տակ փակցված է ցուցանակ՝ «Միայն տղամարդկանց համար»։ Իսկ մի քանիսի վրա էլ գրված է «Այստեղ անհարմար է նստել, բայց դա ոչինչ է այն սեռական բռնության համեմատ, որը կանայք ստիպված են հանդուրժել ամեն օր»։

Նստատեղերը ժամանակավորապես են տեղադրվել «ՄԱԿ-կանայք» կազմակերպության ո ւ Մեխիկոյի տեղական խորհրդի նախաձեռնած արշավի շրջանակում, որի նպատակն է պայքարել հասարակական տրանսպորտում սեքսուալ ոտնձգությունների դեմ ;

Նստատեղերի նկատմամբ հասարակության արձագանքը հակասական է եղել։ Ոմանք գովում են այդ մտահղացումը, իսկ մյուսները դա անվանում են սեքսիզմ ու անարդարություն տղամարդկանց նկատմամբ։