Չինաստանի Սիչուան նահանգում մեծ վայրի պանդա են հայտնաբերել , որը արտաքուստ բավականին առողջ էր թվում, հայտնում է Սինհուան։

Դաչուան ավանի բնակիչները նկատել էին պանդային գետի մոտ, որտեղ նա ջուր է խմել, այնուհետեւ հեռացել անտառ։

Վայրի պանդաներ առաջին անգամ չեն տեսնում Դաչուան ավանում։ 2015-ից սկսած այս տարածքում առնվազն 18 անգամ հանդիպել են վայրի պանդաների։ Մասնագետների կարծիքով վայրի կենդանիների այդ հազվագյուտ տեսակի հայտնաբերման դեպքերի ավեացումը վկայում է այդ տարածքում բնապահպանության բարելավման մասին։