Անտարկտիկայում կետերի ճապոնացի որսորդները առնվազն 333 փոքր շերտավոր կետերի են սպանել` բնապահպանական ուսումնասիրությունների ծրագրի շրջանակներում, որին աջակցում է կառավարությունը, հաղորդում ABC News-ը:
Գիտափորձը տեւել է չորս ամիս, դրան կետերի որսորդների հինգ նավ է մասնակցել: Դրա նպատակն էր «կենսաբանական նմուշներ» վերցնելը, որպեսզի առավել հստակ հաշվեն կետերի որսալու քվոտաները եւ ավելին իմանան Անտարկտիկայի էկոհամակարգի մասին: Նախկինում նման գործողություններին խանգարել փորձող ակտիվիստները այս անգամ լուրջ միջամտություն չեն ցուցաբերել:




























