Շվեդիայի Հերյեդալեն նահանգում ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է տեղի ունեցել. վթարի է ենթարկվել 59 ուղեւոր տեղափոխող ավտոբուսը, որոնց մեծ մասը դպրոցականներ են, հաղորդում է SVD հեռուստաալիքը:

Ավտոբուսում եղել է 52 դպրոցական, 6 մեծահասակ եւ վարորդը: Վթարի վայր է մեկնել փրկարար ուղղաթիռը, տուժածները հոսպիտալացվում են:

Հաղորդվում է, որ ավտոբուսը շրջվել է այն ժամանակ, երբ ուղեւորները քնած են եղել: