Ամստերդամցի զբոսաշրջիկը սխալմամբ Ավստրալիայի փոխարեն Կանադա է ժամանել ՝ նրան շփոթության մեջ էր գցել այդ երկրերի երկու քաղաքների նույն անվանումները, հայտնում է The Sun –ը։

Հոլանդացի Միլան Շիփփերը գնել էր ավիատոմս դեպի Սիդնեյ, կարծելով, որ ժամանելու է ավստրալիական քաղաք ։ Սակայն արդյունքում պարզվել է, որ նա գնել էր Air Canada փոխադրողի չվերթի տոմսը, որով ժամանել է Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում գտնվող նույնանուն բնակավայր ։

Իր սխալը Շիփփերը գիտակցել է միայն Տորոնտո հասնելուց հետո, որտեղից պետք է ուղեւորությունը շարունակեր ուրիշ օդանավով։ Հոլանդացուն զարմացրել էր կանադական քաղաքում նրանց սպասող փոքր օդանավը։ «Ես մտածում էի՝ միթե այդ օդանավը կկարողանա մեզ հասցնել Ավստրալիա»,- հիշում է նա։

Արդեն օդանավում հոլանդացին տեսել է չվերթի քարտեզը ու հասկացել, որ սխալ ուղղությամբ է թռչում։ Բայց սխալը շտկել արդեն հնարավոր չէր՝ օդանավն արդեն օդ էր բարձրացել։

Ժամանալելով նշանակության վայր՝ Շիփփերը նորից վերադարձել է Տորոնտո, այնուհետեւ՝ Ամստերդամ ։ Իսկ Air Canada-ն որպես փոխհատուցում նրան առաջարկել է անվճար տոմս դեպի ավստրալիական Սիդնեյ։