ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում նրբաբլիթներ ուտելու մրցույթի ժամանակ ուսանողուհին խեղդվել է։ Մահացել է  Քեյլին 20-ամյա ուսանողուհի Քեյթլին Նելսոնը, հաղորդում է The Daily Mirror-ը։

Պարբերականը նշում է, որ ուտելքը խցանվել է աղջկա կոկորդում։ Նելսոնի համակուրսեցին փորձել է նրան առաջին օգնություն ցուցաբերել, նաեւ բժիշկների են կանչել։ Աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել, սակայն փրկել նրան չի հաջողվել։