Ապրիլի 6-7-ը Տաշքենդում կայանալիք ԱՊՀ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ուզբեկստան։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից: