Եթե Հայաստանի բյուջեում նոր միջոցներ հայտնվեն, Ֆիննախը դրանք կուղղի կապիտալ ծախսերի ուղղությամբ։ Այս մասին ապրիլի 6-ին, Հայաստանի Կառավարության նիստ ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նրա խոսքով՝ 2017-ին նախատեսվող 3,2 տոկոս տնտեսական աճը կառավարությանը բավարար չէ։ Այս տարի 98 մլն դոլար վարկ կարելի է վերցնել, բայց նրանք կարտացոլվեն պետական պարտքի եւ դեֆիցիտի վրա, ուստի նոր պարտքերի հետ պետք է զգույշ լինել։
Նա հիշեցրել է, որ 2017-ի առաջին եռամսյակում հանրապետության պետեկամուտների կոմիտեն 10,5 տոկոսով ավելին է հավաքել, քան 2016-ի նույն շրջանում։ Իսկ առաջնային 1 տրիլիոն 135 մլրդ դրամ տարեկան ծրագիրը (մոտ 2,33 մլրդ դոլար) գերակատարվել է 11,5 մլրդ-ով։ «Եւ եթե մենք կարողանանք պահպանել նման տեմպը, ապա կկարողանանք 50 մլրդ-ով գերակատարել ծրագիրը՝ դրանք ուղղելով կապիտալ ծախսերի ուղղությամբ», - նշել է Վարդան Արամյանը։




























