ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ ձեզ երջանկություն եւ ամենայն բարիք: Մաղթում եմ բոլորիդ, որ այս գեղեցիկ տոնը միշտ դիմավորեք բարձր տրամադրությամբ: 
Մենք՝ որպես պետություն եւ հասարակություն, մտնում ենք փոփոխությունների եւ զարգացման կարեւորագույն փուլ, եւ այս գործընթացներում առանձնակի մեծ է լինելու ձեր դերակատարությունը:

Բազմադարյա Հայաստանը ամուր է եղել նաեւ ձեզնով, իսկ այսօր՝ նորացող մեր հայրենիքը ուժեղ եւ առաջադեմ է առավելապես ձեզնով: Ամուր եւ ավանդական ընտանիքը առհավատչյան է մեր ժողովրդի հարատեւության, եւ այդ հավերժության պատվարը դարձյալ դուք եք:

Այսօր առանձնահատուկ շնորհավորում եմ այն մայրերին, որոնց որդիները հսկում եւ անառիկ են պահում մեր երկրի սահմանները, նաեւ գլուխ եմ խոնարհում այն մայրերի առջեւ, որոնց որդիներն անմահացան:

Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան սեր ու ջերմություն, աշխատանքային հաջողություններ, հասարակական եռանդուն, արդյունավետ գործունեություն եւ հատկապես՝ կանացի հմայք ու գեղեցկություն»: