Քառօրյա պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող Ռոլանդ Սահակյանն արդեն 1 տարի է՝ գտնվում է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

NEWS.am-ին հոսպիտալից հայտնեցին, որ Ռոլանդը վերականգնողական բուժում է ստանում:

Ռոլանդը միակն է, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ հոսպիտալում է: Մեկ ամիս առաջ Առողջապահության նախարարությանն առընթեր հանձնաժողովը Ռոլանդ Սահակյանի բուժումը արտասահմանում կազմակերպելու հարցով դրական եզրակացություն է տվել: Այս պահին դեռեւս չի հստակեցվել, թե երբ Ռոլանդը կմեկնի բուժման: Նշենք, որ Կառավարությունը քննարկում է նրան Մոսկվա տեղափոխելու հարցը:

Հիշեցնենք, որ շարքային Ռոլանդ Սահակյանը 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում ականապայթյունային համակցված թորակոաբդոմինալ վիրավորում էր ստացել։ Հայաստանի ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալում նա մի շարք վիրահատությունների է ենթարկվել ու հիմա ռեաբիլիտացիոն բուժման կարիք ունի։