Քալիֆորնիայի լեգիսլատուրայի անդամները ապրիլի 17-ին նշել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը:
«Մենք նշում ենք Հայոց ցեղասպանության տարելիցը, որ հարգենք սպանված 1,5 մլն հայերի հիշատակը եւ շեշտենք հայերի ավանդը Քալիֆորնիայի բարեկարգման գործում»,- նշել է Քալիֆորնիայի Վեհաժողովի անդամներից Ադրին Նազարյանը:
Նրա խոսքով՝ աչալրջության եւ կրթության շնորհիվ ցեղասպանությունների կրկնումը հնարավոր է բացառել:
«Հայազգի ամերիկացիները ոչ միայն վերապրել են, նրանք մեր համայնքները բարգավաճել եւ հարստացրել են: Ցեղասպանությունը իսկական մարդկանց իսկական պատմություն է: Ինձ համար Ցեղասպանությունը իմ կնոջ՝ Վանեսայի, նրա ընտանիքի պատմությունն է, մարդիկ, որոնց ես սիրում եմ, եւ որոնք Ամերիկայի հայեր են»,- ասել է սենատոր Սքոթ Ուիլքը: «Հիշելով Ցեղասպանության սարսափները, մենք քայլեր ենք կատարում, որպեսզի այն երբեք չկրկնվի»:




























