2017 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում Հայաստան զբոսաշրջային այցերը, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 18.2 տոկոսով։ Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի տնօրեն Զարմինե Զեյթունցյանը։

Նրա խոսքով՝ դա զգալի ցուցանիշ է։ «Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստան են այցելել 599 հազար 291 զբոսաշրջիկներ»,- հայտնել է Զեյթունցյանը։

Ըստ նրա՝ զբոսաշրջային այցերի հիմնական աճն ապահովել է Իրանը՝ 17.7 տոկոս, Ռուսաստանի մասնաբաժինը 7.5 տոկոս է։ Երկրների առաջին հնգյակում են նաեւ Չինաստանը, Գերմանիան ու Ֆրանսիան՝ ավելի ցածր ցուցանիշով։