Ապրիլին Վրաստան են այցելել 510 հազար 594 օտարերկրացիներ, ինչը 10,2 տոկոսով ավելին է նախորդ տարվա համեմատ: Այսպիսին են Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալները, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Ապրիլին Վրաստան այցելած օտարերկրացիների շարքում մեծ թիվ են կազմում 222 հազար 622 մարդ (29,7 տոկոս աճ), ովքեր երկրում մեկ օրից ավել չեն անցկացրել:

Ապրիլին Վրաստան ամենից շատ այցելել են Հայաստանից (13,2 տոկոս աճ), Ադրբեջանից (7,1 տոկոս աճ), Թուրքիայից (19, 2 տոկոս աճ),  Ռուսաստանից (16,5 տոկոս աճ) եւ Ուկրաինայից (27, 2 տոկոս աճ):

Պահպանվում է նաեւ Եվրամիությունից զբոսաշրջիկների աճի տենդենցը: Ապրիլին ամսին հաճախ Վրաստան են այցելել զբոսաշրջիկներ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Լիտվայից եւ Լեհաստանից:

Զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել նաեւ այնպիսի երկրներից, ինչպես Ուզբեկստանը, Սաուդյան Արաբիան, Իրանը, Հնդկաստանը, Իսրայելը եւ ԱՄՆ-ը: