Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այն դիտարկմանը, թե Ավան վարչական շրջանը համարվում է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Տարոնի Մարգարյանի «հայրենի» թաղամասը:
Այսօր՝ մայիսի 3-ին, Ավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում Փաշինյանը վստահեցրել է՝ Հայաստանի Հանրապետությունում չկա մի կետ, որն իր հայրենիքն ու հայրենի վայրը չէ:
«Ավան թաղամասն ինձ համար այնքան հայրենի է, ինչքան Տարոն Մարգարյանի համար, ինչպես Կինո Հայրենիքը Տարոն Մարգարյանի համար, Իջեւանը՝ Տարոն Մարգարյանի համար: Իմ մեծագույն խնդիրներից լոկալ, քուչայական տրամաբանությունից դուրս գալը»,- ասել է քաղաքապետի թեկնածուն՝ նշելով, որ ուսանողական տարիներին այս թաղամասում բնակվել է:
Նշենք, որ մինչեւ քաղաքապետ ընտրվելը Տարոն Մարգարյանը եղել է Ավան վարչական շրջանի ղեկավար:




























