Վիեննայում ապրիլի 28-ին նշել են Ավստրիայի ու Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։
ԱԳՆ մամուլի ծառայությունից նշում են, որ այդ կապակցությամբ Վիեննայի Porgy&Bess ջազ ակումբում Ավստրիայում Հայաստանի դեսպանատունը կազմակերպել է «Հայկական ոգի» ջազային երեկոն։ Երեկոյին մասնակցեն են Ավստրիայից Կարեն Ասատրյանի ջազային անսամբլը, Իրաքից երգչուհի Ռիտա Մովսիսյանը, Ուրուգվայից երաժիշտ Խուան- Կառլոս Սունգուրլյանը։ Նրանք կատարել են Կոմիտասի, Սայաթ Նովայի, ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները։
Ներկա էին կառավարության, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, հասարակական ու մշակութային գործիչները, դիվանագիտական կորպուսի, Ավստրիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Ակումբում նաեւ կազմակերպվել էր Հրաչ Վարդանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։




























