2002 թվականից ի վեր Հայաստանից տարեկան արտագաղթում է մինչեւ 30 հազար մարդ: Մայիսի 4-ին՝ կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Նրա խոսքով՝ հետազոտություններ չեն կատարվել, թե արդյոք արտագաղթի հոսքում առանձին ալիքներ կա՞ն եւ արդյոք դրանք կապվա՞ծ են ընտրությունների հետ: 2002-2007 թվականներին երկրից ամեն տարի մեկնել է 25-26 հազար մարդ, 2007-2015 թվականներին՝ 28-29 հազար: «Չի կարելի անտեսել արտագաղթի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական պատճառները: Կառավարությունն ամեն ինչ անում է, որ հանրապետությունում աշխատանքի արժանի վարձրատրությամբ զբաղվածության ավելի շատ հնարավորություններ ստեղծվեն»,- նշեց Եգանյանը: